Որքա՞ն կարժենա «Եվրատեսիլ 2017»-ը
Ուկրաինայի պետական բյուջեից 15 միլիոն եվրո է հատկացվելու «Եվրատեսիլ»-ի անցկացման համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ուկրաինայի կառավարությունը Հեռուստառադիոյի պետական կոմիտեին հորդորել է ֆինանսների նախարարության հետ 2017 թվականի պետական բյուջեն պատրաստելիս 15 միլիոն եվրոյին համարժեք գումար նախատեսել «Եվրատեսիլ»-ի անցկացման համար:
2016 հուլիսի վերջին ուկրաինական կառավարությունը Եվրոպական հեռարձակողների միությանը 5 միլիոն եվրոյի չափով երաշխիք է տվել «Եվրատեսիլ»-ն անցկացնելու համար:
«Եվրատեսիլ»-ի անցկացման վայրը (քաղաքը) նախատեսված էր հրապարակել օգոստոսի մեկին, սակայն անոնսը մինչև այժմ չի հրապարակվել;