Ռուսաստանում «Bentley» մեքենաների վաճառքը աճել է 1.5 անգամ
2016 թ-ի առաջին կեսին Ռուսաստանում վաճառվել է 153 նոր «Bentley» մեքենա: Այս մասին հաղորդում է «Автостат» վերլուծական գործակալությունը:
Ըստ փորձագետների` այդ ցուցանիշը 48.5 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա նույն շրջանի ցուցանիշին, երբ վաճառվել էր ընդամենը 103 «Bentley» մեքենա:
Ռուսների շրջանում ամենատարածված մոդելը «Bentayga»-ն է, որի վաճառքը մեկնարկել է 2016 թ-ի ապրիլին: Այդ ընթացքում վաճառվել է 63 օրինակ, ինչը կազմում է «Bentley»-ի ընդհանուր վաճառքի 41 տոկոսը: Նրան փոքր-ինչ զիջում է «Continental GT» մոդելը, որից վաճառվել է 55 միավոր: