Ֆրիսկեի ծնողները դատական հայց են ներկայացրել Life.ru-ի դեմ
Ժաննա Ֆրիսկեի ծնողները Life.ru-ի դեմ դատական հայց են ներկայացրել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ֆրիսկեի ծնողների ներկայացրած դատական հայցի պատճառը երգչուհու մասին 2 հոդվածն է: Նրանք որպես փոխհատուցում՝ պահանջում են 21 մլն ռուբլի:
Երգչուհու մայրն ասել է, որ հրապարակումները բացասաբար են անդրադարձել նրա առողջության վրա. անքնության, շաքարի ու սթրեսի առաջացան պատճառ են դարձել:
Նա նշել է, որ հոդվածները նաև բարոյական վնաս են հասցրել և պահանջել է հեռացնել դրանք կայքից: