Ռուսների մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի Թուրքիայի նկատմամբ
Ռուսների մեծամասնությունն այս պահին վատ է վերաբերվում Թուրքիային: Այս մասին վկայում են «Левада-Центром»-ի անցկացրած հարցումները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հիմնականում վատ է վերաբերվում Թուրքիային 42%-ը, շատ վատ՝ 22%-ը, հիմնականում լավ՝ 24%-ը, շատ լավ՝ 1%-ը, դժվարացել են պատասխանել 11%-ը:
Համաձայն հարցման արդյունքներին՝ ռուսների 56%-ը ինչ-որ բան լսել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին, 31%-ը ուշադրությամբ հետևել է այդ իրադարձություններին, 13%-ը հաղորդել է, որ առաջին անգամ է լսում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին:
Ռուսների համարյա կեսը կարծում է, որ չպետք է շտապել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, իսկ մեկ հինգերորդ մասը հայտնել է, որ հարաբերությունները վերականգնել պետք չէ:
47%-ը կարծում է, որ պետք է շարունակել վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները, 23%-ը հայտնել է, որ Ռուսաստանը չպետք է դա անի, 19%-ը հայտնել է, որ պետք է ակտիվորեն վերականգնել լավ հարաբերությունները, իսկ 11%-ը դժվարացել է պատասխանել: