Լերա Կուդրյավցևան լրջորեն վնասվել է հանգստի ընթացքում (լուսանկար)
Լերա Կուդրյավցևայի արձակուրդը շատ տհաճ միջադեպով է ավարտվել: Հաղորդավարուհին երկրպագուներին գանգատվել է ոտքի վնասվածքից: Ինչպես պարզվել է, ծովում լողալու ընթացքում Կուդրյավցևայի վրա մեդուզա է «հարձակվել»: Անակնկալ հանդիպման արդյունքը նրա մարմնի լուրջ վնասվածքն է: Այս մասին գրում է 7days.ru-ն:
«Խայթել է մեդուզան, ես «հոգեկան» չեմ: Ուսումնասիրում եմ առաջին օգնությունը: Նստել եմ՝ քացախով անձեռոցիկը ձեռքս: Իսկ ձեզ խայթե՞լ են»,- գրել է Լերան: Երկրպագուները շտապել են հանգստացնել Կուդրյավցևային և նրան մի քանի խորհուրդ են տվել խայթոցը շուտ բուժելու համար:
Իր արձակուրդը Լերան որոշել է Բուլղարիայում անցկացնել՝ իր մոր մոտ: Հաղորդավարուհին նրան տարվա մեջ մի քանի օր է տեսնում: