Մարգո Ռոբին պատմել է իր և արքայազն Հարրիի գաղտնի նամակագրության մասին
Մարգո Ռոբին և արքայազն Հարրին ծանոթացել են անցյալ ձմռանը Լոնդոնում` երեկույթներից մեկի ժամանակ: Ինչպես պարզվել է այդ ժամանակից ի վեր արքայազնը չի դադարել շփվել Մարգոյի հետ: Սակայն երիտասարդը ստիպված է լինում երկար սպասել Մարգոյի պատասխան նամակներին: Այս մասին հայտնել է Spletnik.ru-ն:
«Հարրին շատ արագ է պատասխանում իմ նամակներին, իսկ ահա ես պատասխանում եմ նրան 4 օր անց, երբեմն մեկ շաբաթ անց»,- ասել է Ռոբին:
Ռոբին ծանոթանալիս չի իմացել, որ իր առջև արքայազն է կանգնած և նշել է, որ ամենի մեղավորը գլխին բացակայող թագն էր:
«Ես մեկ ժամ զրուցել եմ նրա հետ և ամբողջ ժամանակ չեմ իմացել, թե ով է նա: Եվ որտեղի՞ց իմանայի, եթե նրա գլխին թագ չկար դրված»,- ասել է նա: