Ռուսական բանակն արդեն լազերային զենք ունի
Ռուսական բանակի զինանոցում արդեն լազերային զենքի առանձին նմուշներ կան: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը: Այս մասին հաղորդում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Սա էկզոտիկա չէ, փորձնական նմուշներ չեն: Մենք արդեն զինված ստորաբաժանում ենք ընդունել լազերային զենքի նմուշները»,- նշել է Բորիսովը:
Այս նմուշները դասվում են այսպես կոչված նոր ֆիզիկական սկզբունքներով զենքի շարքին: Օգտագործելու սկզբունքից կախված՝ այն բաժանվում է զենքի տարբեր տեսակների:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Հեռանկարային հետազոտությունների ռուսական ֆոնդի ղեկավար Անդրեյ Գրիգորյևը՝ այս տերմինը պայմանական բնույթ ունի, քանի որ այդ նմուշներում օգտագործվում են հայտնի ֆիզիակական սկզբունքներ, իսկ նորույթը դրանք զենքում օգտագործելն է: