Հուլիսյան դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում կան միայն մատաղ անող, պասի փոխարեն դիետա պահող և ուղղակի խաչ կրող քրիստոնյաներ
Մենք թմբկահարում ենք աջուձախ, որ մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք, որ մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը, որ մեր երկիրը բիբլիական է: Հպարտանում ենք Հռոմի պապի ուխտագնացությամբ մեր երկիր, երբ մի պահ կարծես իրոք բարիացել էինք, փորձում էինք հիշել, որ կան քրիստոնեական արժեքներ, պատվիրաններ, պատգամներ:
Սակայն այս վերջին հուլիսյան դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանում կան միայն մատաղ անող, պասի փոխարեն դիետա պահող և ուղղակի խաչ կրող քրիստոնյաներ: Ձևական, ցուցադրական ինպես ամեն ինչում, անբովանդակ ու անգաղափար: Քիչ, շատ քիչ են քրիստոնեական արժեքներին հետևողները, այդ արժեքները կրողները, օրինակ ծառայողները, իրական հավատացյալները:
Ցավոք…
Ցավոք ատելությունն ու անհանդուրժողականությունն է շատ, թշնամանքն ու երկու բանակի բաժանումը և անհաշտությունը: Սևը և սպիտակը՝ ով ինձ հետ չէ, ինձ նման չի մտածում, նա վատն է, նա թշնամի է:
Մինչդեռ, իրականում,կյանքը շատ գեղեցիկ է, երբ այն աստվածահաճո է, այն գունագեղ է, բազմերանգ, գեղեցիկ՝ ծիածանի գույներով, կամարով: Հույսի ու հավատի կամարով:
Մտածեք, խորհեք: Աստված պահապան բոլորիդ և ողջախոհություն ու հանդուրժողականություն: Եվ հավատք՝ իրական ու աստվածահաճո՝ բոլորիդ ու անխտիր:
Ռոբերտ Մելքոնյան. ֆեյսբուք: