Ինդոնեզիան մերժել է Թուրքիային Գյուլենի դպրոցները փակելու հարցում
Ինդոնեզիայի իշխանությունները Թուրքիայի հետ ընկերական հարաբերությունները պահպանելու հույս ունեն, չնայած մերժել են փակել երկրի այն դպրոցները, որոնք կապ ունեն Ֆեթուլլահ Գյուլենի ֆոնդի հետ: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում տալով «The Jakarta Post»-ին:
«Մենք մշտապես հարգում ենք այլ երկրների օրենքներն ու ինքնիշխանությունը, հենց դրա համար էլ ակնկալում ենք նույնանման քայլեր Ինդոնեզիայի նկատմամբ»,- հանրապետության ԱԳՆ-ի խոսքը մեջբերում է թերթը:
ԱԳՆ-ն ընդգծել է, որ «մերժումով է պատասխանել Անկարայի պահանջին, որը նրանց է փոխանցվել դիվանագիտական ճանապարհով, այն է՝ փակել 9 ուսհաստատություն: «Խորհրդակցություններ են անցկացվել կրթության նախարարության հետ, Ինդոնեզիայի օրենքների ոչ մի խախտում դպրոցների կողմից չի գրանցվել»,- նշել է ԱԳՆ Մարսուդին:
Թուրքական իշխանություններն ավելի վաղ դիմել էին մի շարք երկրների՝ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունեցող ուսհաստատությունները փակելու պահանջով: