Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կհանձնի Գյուլենին
Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ն կբավարարի Անկարայի հարցումը` Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու մասին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իտալական «RaiNews24» հեռուստաընկերությանը տված հարզազրույցի ընթացքում:
Էրդողանի խոսքով՝ եթե Վաշինգտոնը չբավարարի այդ խնդրանքը, երկու երկրների հարաբերությունները «կարատավորվեն»:
«Մերժումը մեզ կնեղացնի, ամեն դեպքում, մենք ՆԱՏՕ-ի գործընկերներ ենք: Իհարկե, մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ դրանով չեն ավարտվում, սակայն դրանք կարատավորվեն»,- նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները հավաքել են բոլոր անհրաժեշտ նյութերը Գյուլենի հանձնման համար դեռևս մինչև հեղաշրջման փորձը, իսկ փորձից հետո դրանք լրացվել են: