Պուտինը երբեք չի խոսել Թրամփի հետ. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը երբեք չի խոսել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք նախկինում շատ անգամներ ենք խոսել դրա մասին: Նախագահ Պուտինը ոչ մի կոնտակտ չի ունեցել Թրամփ հետ, երբեք չի խոսել նրա հետ, այդ թվում՝ հեռախոսով»,- հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը հավելել է, որ դա վերաբերում է նաև Թրամփի աշխատակիցներին:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նախատեսում է «լեզու գտնել» Վլադիմիր Պուտինի հետ: