Թուրքիան վերակազմակերպում է ազգային հետախուզությունը
Թուրքիայի իշխանությունները վերակազմակերպում են ազգային հետախուզությունը հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը:
«Մեր հետախուզությունը չկարողացավ կանխել հեղաշրջման փորձը, որը վերահսկում էին Գյուլենի կողմնակիցները: Մենք կվերակազմակերպենք հետախուզությունը»,- նշել է նա:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի գործով ձերբակալվել է 18 հազար մարդ:
Ավելի վաղ Էրդողանը մեղադրել էր Արևմուտքին Թուրքիայում հեղաշրջման փորձին աջակցելու համար: