Կրեմլը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ նոր միջուկային զենք ստեղծելու մասին լուրը
Փորձագետները պետք է գնահատեն ԱՄՆ-ի հայտարարությունն այն մասին, որ պատրաստվում են կատարելագործված միջուկային զենք ստեղծել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հայտարարությանը:
«Փորձագետները պետք է անհապաղ գնահատեն այդ լուրը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատասխան քայլ կձեռնարկի:
Միջուկային նոր զենք ստեղծելու պատրաստություններն ընթանում են արդեն 4 տարի և վերջնական փուլին կհասնեն 2020 թվականին: