Էրդողանը նշել է, թե ինչի մասին է ցանկանում խոսել Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նախատեսում է քննարկել տնտեսական համագործակցության և ճգնաժամի հարցերը, որոնք ծագել են երկկողմ հարաբերություններում ռուսական «Су-24»-ի ոչնչացումից հետո: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը:
«Ես օգոստոսի 9-ին կլինեմ Սանկտ Պետերբուրգում, որտեղ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը կքննարկենք մեր տնտեսական համագործակցության և ռուսական ինքնաթիռի դեպքի հետ կապված ճգնաժամի հարցերը, որոնց շուրջ Թուրքիան ցուցաբերեց իր զգայունությունը»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում տեղի ունեցած տնտեսական ֆորումին: