Պեսկովը պատմել է Պուտինի բարեկամների և առաջնահերթությունների մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Վլադիմիր Պուտինը ընկերական և գործնական հարաբերություններ ունի շատ երկրների առաջնորդների հետ, սակայն միջազգային հարաբերություններում առաջնային տեղում են Ռուսաստանի շահերը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Դուք գիտեք, որ նախագահը բարեկամական և կառուցողական հարաբերություներ ունի մի շարք համաշխարհային առաջնորդների հետ: Բայց ես կցանկանայի հիշեցնել նախագահի խոսքերն այն մասին, որ անկախ այդ հարաբերություններից՝ պետության ղեկավարի համար առաջնահերթ են երկրի շահերը»,- նշել է Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Պուտինը կանոնավոր կերպով շփվում է «շատ պետությունների ղեկավարների հետ, այդ թվում՝ նոր ղեկավարների հետ, որոնք իշխանության են եկել Եվրոպայում: Նախագահին հաջողվում է բարեկամական հարաբերություններ հաստատել նրանց հետ»: Նա նաև հավելել է, որ այդ հաղորդակցումն օգնում է պաշտպանել երկրի շահերը և լուծել խնդիրները: