Թուրքիայի դատախազությունը 100 ռազմական բժշկի ձերբակալման թույլտվություն է տվել
Թուրքիայի դատախազությունը Անկարայի գլխավոր ռազմական հոսպիտալի 100 աշխատակցի, այդ թվում՝ բժիշկների ձերբակալման թույլտվություն է տվել երկրում հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում: Այս մասին հաղորդում է «NTV» հեռուստաալիքը:
Ոստիկանությունն այժմ գործողություններ է իրականացնում հոսպիտալու, որը գտնվում է Գյուլխանե ռազմաբժշկական ակադեմիայի կազմում: Ձերբակալվածների քանակության մասին չի հաղորդվում:
Ըստ վերջին տվյալների, Թուրքիայում ապստամբության հետևանքով 246 քաղաքացի է մահացել, ավելի քան երկու հազարը վիրավորվել է: