Էրդողանը հայտարարել է, որ Իտալիայում իր որդու դեմ հետաքննությունը վնասում է երկու երկրների հարաբերություններին
Իտալական Բոլոնիա քաղաքի դատախազության կողմից Էրդողանի որդու դեմ փողերի լվացման կասկածանքով իրականացվող հետաքննությունը կարող է բացասաբար ազդել երկու երկրների միջև հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Rai News 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Բոլոնիայում իմ որդու դեմ հետաքննության պատմությունը կարող է բարդացնել Իտալիայի հետ հարաբերությունները, որն ավելի լավ է զբաղվի սեփական մաֆիայով»,- նշել է Էրդողանը:
Փետրվարին հայտնի է դարձել, որ Բոլոնիայի դատախազությունը սկսել է Բիլալ Էրդողանի դեմ հետաքննությունը, որը իտալական քաղաք է եկել Ջոնս Հոպկինսի Համալսարանում իր թեկնածուական թեզը պաշտպանելու համար:
Ըստ Էրդողանի որդու փաստաբան Մասսիմիլիանո Աննետտի, նա Իտալիա է բերել շատ փող, որը ստացել է ապօրինի գործունեության արդյունքում: ԶԼՄ-ները պնդում են, որ Բիլալը գումարներ է ստանում նավթի անօրինական վաճառքից և ահաբեկչությունից: Էրդողանի ընտանիքը միշտ հերքել է այդ մեղադրանքը: Այնուամենայնիվ, մարտ ամսին հայտնի դարձավ, որ Բիլալն ընտանիքով լքել է Իտալիան, սակայն նրա դեմ գործը բաց է մնում: