ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել «ԻՊ»-ի դիրքերին օդային հարվածներ հասցնել միջազգային չափանիշների համաձայն
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին օդային հարվածներ հասցնել միջազգային չափանիշների համաձայն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«ՌԴ-ն միշտ կոմղ է եղել «ԻՊ»-ի զինյալների ոչնչացմանը բոլոր այն վայրերում, որտեղ նրանք տարածված են, սակայն օդային հարվածները հարկավոր է իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասվում է ԱԳՆ հաղորդագգրությունում:
Բացի այդ, ԱԳՆ-ն կոչ է արել Լիբիային իմաստություն ցուցաբերել և հաղթահարել ներքին պառակտությունները՝ ի շահ իրենց քաղաքացիների: