Թուրքիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավարը մեղադրել է ԿՀՎ-ին երկրում հեղաշրջման կազմակերպման մեջ
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության աջակցությամբ, որը դրա համար օգտագործել է ընդդիմադիր հոգրևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Իլքեր Բաշբուգը: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Այդ հեղաշրջումն արտասահմանյան աջակցություն ուներ: Բնական չէ, եթե այն չլիներ: Որտե՞ղ է ապրում Գյուլենը: ԱՄՆ-ում: Ո՞վ կտար նրան այդ հնարավորությունը: ԿՀՎ-ն: Դուք կարծում եք, որ Գյուլենին հենց այնպե՞ս են թողել ապրել ԱՄՆ-ում: Հետախոզությունն օգտագործում է նրան»,- նշել է Բաշբուգը «CNN Turk»-ի եթերում:
Ըստ նրա, ԿՀՎ-ն նախատեսել էր օգտագործել Գյուլենի կազմակերպությունն այն բանի համար, որպեսզի վնաս հասցնի Թուրքիայի զինված ուժերին:
Ըստ Բաշվուգի, եթե ԱՄՆ-ը չհանձնի Գյուլենին, ապա կշարունակի օգտագործել նրան: Եթե հանձնի, նշանակում է, որ իրեն այլևս պետք չէ: