Պուտինը Բաքու կայցելի օգոստոսի 8-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Բաքու օգոստոսի 8-ին: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունից:
Հստակեցվում է, որ այցի ընթացքում Պուտինը կմասնակցի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի առաջնորդների առաջին եռակողմ հանդիպմանը:
Ակնկալվում է, որ նախագահներ Պուտինը, Ալիևը և Ռոհանին կքննարկեն միջազգային և տարածաշրջանային քաղաքականության ակտուալ հարցեր, ինչպես նաև գործնական համագործակցության հեռանկարները՝ մասնավորապես էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: