Թուրքիան կրկին դիմել է ԱՄՆ-ին` Գյուլենի արտահանձման խնդրանքով
Թուրքիան կրկին ԱՄՆ-ին Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձման խնդրանք է ուղարկել, ում մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով Sputnik-ին:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքրի Բոզդաղը հայտնել է, որ Գյուլենին չհանձնելու դեպքում ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները կվատանան:
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անվանել էր Գյուլենին «զնիվոր», ով կատարում է այլ ղեկավարի հրամաններ: