Թուրքիայի տնտեսությունը միլիարդավոր դոլարների կորուստ է կրել` հեղաշրջման փորձից հետո. թուրք նախարար
Թուրքական տնտեսությունը կորցրել է 300 միլիարդ թուրքական լիրա, որը համարժեք է 100 մլրդ դոլարի` երկրում ռազմական հեղաշրջման փորձի պատճառով: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն` հղում տալով Թուրքիայի առևտրի և մաքսային նախարարին:
«Եթե մենք գնահատենք այս բոլոր ռազմական ինքնաթիռները, օդանավները, զենքը, պայթուցիկները և շենքերը, ապա նրանց ընդհանուր արժեքը կկազմի նվազագույնը 300 մլրդ լիրա` նախնական հաշվարկներով»,- հայտնել է նախարարը:
Նրա խոսքով` այդ թիվը կարող է աճել տուրիստական բիզնեսում կորուստների պատճառով: