ՌԴ-ն և Չինաստանը քննարկում են Չինաստանի գլխավոր հյուպատոսության բացումը` Սոչիում և Չիտայում
Ռուսաստանը և Չինաստանը քննարկում են Սոչիում և Չիտայում չինական հյուպատոսության բացումը: Այս մասին հայտնել է РИА «Новости»-ն` հղում տալով Ռուսաստանում Չինաստանի դեսպան Լի Հուեյաինի կատարած հայտարարությանը:
«Նախատեսում ենք բացել հյուպատոսություն` Սոչիում և Չիտայում»,- ասել է դեսպանը:
Նա նաև պատմել է պայմանավորվածության մասին բացել Վլադիվոստոկում և Կազանում: Իր հերթին ռուսական հյուպատոսություն կբացվի Խարբինում և Ուհանում:
Նշվում է նաև, որ Չինաստանի դեսպանատունը Սոչիում կբացվի 2017 թվականին: