Ria.ru-ն անդրադարձել է Անդրիաս Ղուկասյանի կալանավորմանը
Հայաստանի նախկին նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը կալանավորվել է 2 ամսով` Երևանում անկարգությունների կազմակերպման և մասնակցության համար: Այս մասին Ria.ru-ին հայտնել է Sputnik Армения-ն` հղում տաալով փաստաբանի խոսքին:
Ավելի վաղ քննչական կոմիտեն գործ էր հարուցել 23 մարդու նկատմամբ` զանգվածային անկարգություններին մասնակցելու համար` այդ թվում Արմեն Մարտիրոսյանի և Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ: Գործը հարուցվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի1-ին և 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է 4-10, կամ 3-ից 8 տարի ազատազրկում: