Լեոնարդո Դի Կապրիոն գումարահավաք է կազմակերպել` ի աջակցություն Հիլարի Քլինթոնի
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Լոս Անջելեսի իր առանձնատանը հանդիսավոր ճաշկերույթ է կազմակերպելու, որը հնարավորություն կտա հավաքել հավելյալ միջոցներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլար Քլինթոնի համար: Այս մասին հայտնել է Variety-ն` հղում տալով աղբյուրներին:
Միջոցառումը, որը կոչվում է «Զրույց Հիլարիի հետ», տեղի կունենա օգոստոսի 23-ին և կարժենա յուրաքանչյուր այցելուի համար 33.4 հազար դոլար: Առաջին 2.7 միլիոնը կտրամադրվի Քլինթոնի արշավների համար, իսկ մնացածը՝ կուսակցության կարիքների համար:
Քլինթոնն առաջին անգամ չէ, որ դիմում է աստղերի օգնությանը` ի աջակցություն իր արշավների: