Անդրիաս Ղուկասյանը երկու ամսով կալանավորվեց
Ինչպես հաղորդել էինք, «Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանն օգոստոսի 1-ին հացադուլ էր հայտարարել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ News.am-ի Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Անդրիաս Ղուկասյանին: Ըստ նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի, որոշումը բողոքարկվելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:
Ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Ղուկասյանին Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով (զանգվածային անկարգությունները):