Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել
«Նոր Հայաստան»-ի անդամ Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, հացադուլ է հայտարարել: Այս մասին Operativ.am-ի թղթակցին հայտնեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը:
Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մասին հայտարարել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելի վաղ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-ի 1-ին մասով (զանգվածային անկարգությունները):