Թուրքիայում ձերբակալվել Էրդողանի վրա անհաջող հարձակման փորձ իրականացրած 11 մարդ
Թուրքիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են 11 մարդու, ովքեր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ պետք է հարձակվեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Հատուկ ծառայությունները ապստամբներին ուղղաթիռների և անօդաչու սարքերի միջոցով հայտնաբերել են Մարմարիսում, որտեղ հեղաշրջման փորձի ժամանակ գտնվել է Էրդողանը:
Գործակալությունը հաղորդել է, որ ապստամբներին սարսափելի պատիժ է սպասվում:
«Մենք նրանց այնպիսի տանջանքների կենթարկենք, որ նրանք կսկսեն մահ մուրալ: Նրանց փոսի մեջ կգցենք և այնպես կտանջենք, որ մարդկային ձայնին ու արևի լույսին կարոտ կմնան»,-ասվում է հայտարարությունում: