Քադիրովը «ԻՊ»-ի սպառնալիքը «դատարկություն» է անվանել (լուսանկար)
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Ինստագրամի իր էջում գրել է, որ «ԻՊ»-ի՝ Ռուսաստանին ուղղված սպառնալիքը «դատարկություն» է և դրա համար որևէ բան ձեռնարկել հարավոր չէ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ սպառնալիքը դատարկություն է, և իրագործվելու ոչ մի հնարավորություն չունի: Մենք Չեչնիայում ոչնչացրել ենք 51 երկրի մինչև ատամները զինված ահաբեկիչների: Այստեղ հավաքված են աշխարհի լավագույն հետախույզները»,- գրել է Քադիրովը: