Կրեմլը վախենում է «Pokemon Go»-ից
Կրեմլը վախենում է «Pokemon Go»-ի տարածումից: Այս մասին գրում է Bloomberg-ը:
Թերթը մեջբերել է ՌԴ նախագաhի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, որտեղ ասվում է, որ Կրեմլում և պատմական հուշարձաններում պոկեմոն որսալն անհարգալից քայլ է:
Պատգամավորներից շատերը առաջարկել են խաղն արգելել նաև եկեղեցում և գերեզմանոցներում:
Ոմանք կարծում են, որ «Pokemon Go»-ն լավ հնարավորություն կստեղծի բողոքի ակցիաների ժամանակ մեծաթիվ մարդիկ հավաքել: