Վոլոչկովայի պատասխանը՝ իրեն նախանձողներին
Հայտնի է, որ շատերը նախանձում են բալետի ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովային: Խոսքը նրա թանկարժեք նվերների մասին է: Անաստասիան ասել է, որ Instagram-ի իր Էջի յուրաքանչյուր այցելու կարող է նախանձել իրեն: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
«Ինչպե՞ս եք, սիրելինե՛րս: Իմ թիմն ինձ փոխանցել է, որ շատեը չեն կարողանում զսպել իրենց նախանձն այն բանի համար, որ ես այդքան շատ շքեղ նվերներ եմ ստանում: Արևներ ջան, կներե՛ք, բայց ես այդ ամենին հասել եմ, և հիմա արժանիքներ ունեմ դրանք ստանալու համար: Ես ձեզ համար բաժակ եմ բարձրացնում: Բարի՛ եղեք, և միգուցե ձեզ էլ կսիրեն»,- գրել է Վոլոչկովան և տեղադրել իր հերթական շլացուցիչ լարանը:
Պարուհին խոստովանել է, որ սիրաարված է և շատ երջանիկ է իրեն զգում այն տղամարդու կողքին, ով իրեն շրջապատում է ուշադրությամբ: