Թուրքիայում հայտնել են արմատական ռազմական բարեփոխումների պատճառը
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթումլուշը հայտնել է, որ երկիրը ձգտում է կանխել նոր ռազմական հեղաշրջումների փորձերը, դրանով իսկ բացատրելով արմատական ռազմական բարեփոխումները, որոնք հայտարարվել են կառավարության կողմից: Այս մասին հայտնել է Reuters-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցամաքային, ծովային և ռազմաօդային զորքերի ղեկավարումն անցել է պաշտպանության նախարարության ենթակայության տակ: Բացի այդ, Էրդողանը հայտարարել էր, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո կփակվեն բոլոր ռազմական ուսումնարանները: