Պլյուշչենկոն պատրաստվում է բեմադրել «Լեզգինկա» սառույցի վրա (տեսանյութ)
Կրկնակի Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն նախատեսում է չեչենական լեզգինկայի տարրերով պար բեմադրել սառույցի վրա: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
«Մի քանի տարի մտածել եմ լեզգինկա բեմադրելու շուրջ, ոչ մի կերպ չէի կարողանում որոշում կայացնել: Այսօր տղաներն ինձ ցուցադրեցին լեզգինկա, դա, իհարկե, ֆանտաստիկ է, հոյակապ է: Սանկտ Պետերբուրգ, կամ Մոսկվա այցի ժամանակ կբեմադրեմ այդ պարը»,- ասել է նա: