Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի հյուրանոցի վրա հարձակված զինվորականներին
Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 37 զինծառայողներից 36-ին, ովքեր հարձակվել էին Մարմարիսի հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնել է Ria.ru-ն` հղում տալով Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Ձերբակալվել են 37 զինվորականներից 36-ը, ովքեր մասնակցել են հյուրանոցի վրա գործած հարձակմանը, որտեղ հանգրվանել էր նախագահը: Այդ գիշեր ձերբակալել էին ևս 11-ի: Շարունակվում է ևս մեկի որոնումը: Հյուրանոցի վրա գործած հարձակումը եղել է ինքնակամ»,- հայտնել է Քուրթումլուշը: