Թուրքիան վերջնագիր է ներկայացրել ԵՄ-ին
Եթե մոտակա ամիսների ընթացքում Եվրոմիությունը Թուրքիայի քաղաքացիներին չտրամադրի առանց վիզային ռեժիմ, ապա Անկարան դուրս կգա միգրացիոն ճգնաժամի պայմանագրից: Այս մասին հայտնել է Reuters-ը` հղում տալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևկյութ Չավուշօղլուի կատարած հայտարարությանը:
«Եթե գործը չավարտվի առանց վիզային ռեժիմի տրամադրման, մենք ստիպված կլինենք հրաժարվել փախստականներին վերադարձնելու պայմանագրից»,- ասել է նա:
Նրա խոսքով` նման որոշումը կարող է ընդունվել հոկտեմբերի սկզբին, կամ կեսին: Նա նաև պնդել է, որ թուրքական կողմին հայտնեն վերջնական ժամկետը: