Բրիթնի Սփիրսին քննադատել են անխնամ եղունգների պատճառով (լուսանկարներ)
Բրիթնի Սփիրսը ամբողջությամբ փոխել է իր կյանքը: Երգչուհին որոշել է հրաժարվել վնասակար սովորություններից և զբաղում է սպորտով, սկսել է առողջ սնվել և բեմ վերադառնալ հիանալի տեսքով: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Վերջրես Բրիթնին լուսանկար էր դրել Ինստագրամի իր էջում: Լուսանկարում երևում է, որ կանացի ձեռքը բռնել է պաղպաղակի կոնը:
Չնայած երգչուհին այդ նկարը դրել էր այն հույսով, եր երկրպագուները կգնահատեն իր այդ ամառային անակնկալը, սակայն հակառակը տեղի ունեցավ: Մեկնաբանություններում սկսեցին քննադատել Բրիթնիին անխնամ եղունգների պատճառով:
Մեկնաբանողներն այնքան են կենտրոնացել դրա վրա, որ չեն էլ նկատել, որ նկարը ռեփոստ է արվել Բրիթնիի Ինստագրամի էջում և եղունգները Բրիթնիինը չեն: