Թուրքիան ԵՄ-ից պահանջում առանց վիզայի ռեժիմ մտցնել հոկտեմբերից
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան ԵՄ-ից պահանջում կառույցի անդամ պետությունների հետ առանց վիզայի ռեժիմ մտցնել հոկտեմբերի կեսերին: Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը:
«Դա կարող է լինել հոկտեմբերի սկիզբը կամ կեսերը, բայց մենք ակնկալում ենք, որ հստակ օրը կասվի»,- նշել է Չավուշօղլուն` գերմանական թերթին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ եթե վիզային ռեժիմի մեղմացում չլինի, Թուրքիան ստիպված կլինի չեղարկել միգրանտների վերադարձման ծրագրի իրականացումը: