Գերմանիայում արգելվել է հեռարձակել Էրդողանի ելույթները
Գերմանիայի Սահմանադրական դատարանը արգելել է հեռարձակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչերը Քյոլնում հեղաշրջման դեմ հանրահավաքի մասնակիցներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այն պետք է տեղի ունենար հեռուստակոնֆերանսի ռեժիմով: Ոստիկանությունը բացատրել է, որ արգելքը կատարվում է անվտագության նկատառումներից ելնելով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ ռազմական հեղաշրջումից հետո կփակվեն Թուրքիայի ռազմական բոլոր դպրոցները: