Ստամբուլում ևս 6 լրագրող է ձերբակալվել
Ստամբուլի դատարանը ձերբակալել է ևս 6 լրագրողի, ովքեր կասկածվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակից լինելու մեջ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լրաագրողները «Զեման» թերթի աշխատակիցներն են: Սկզբում ձերբակալվել է 7 լրագրող, սակայն ավելի ուշ նրանցից մեկին բաց են թողել:
Թուրքիայոմ ռազմական հեղաշրջման փորձից հետո հուլիսի 29-ին Ստամբուլում ձերբակալել էին 88 լրագրողի, որի հաջորդ օրը ձերբակալվեց ևս 17 լրագրող: