Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 1389 զինվորականի են հեռացրել զինված ուժերից
Թուրքիայի իշխանությունները զինված ուժերի 1389 զինվորական են հեռացրել աշխատանքից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Զինվորակններին հեռացնելու պատճառը նրանց՝ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու կասկածանքն է, ով իշխանությունների կարծիքով կապ ունի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ:
Զինվորականների հեռացման մասին այլ տեղեկություննր չեն հաղորդել:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ռազմական համակարգում բարեփոխումներ կիրականացվեն: