Թուրքիայում ուժայինները շրջապատել են ՆԱՏՕ-ի ռազմաբազան
Թուրքիայում ուժայինները շրջապատել են ՆԱՏՕ-ի ռազմաբազան, իբրև անվտանգության ստուգումներ իրականացնելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով թուրքական Hurriyet թերթին:
Հաղորդվում է, որ մոտ 7000 ուժային շրջապատել է «Ինջիրլիք»-ը, իսկ հիմնական պատճառը նշվում է, որ իբրև ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ նախապատրատվում է պետական հեղաշրջման փորձ իրականացնել Ադանայում:
Թուրքիայում եվրոպական հարցերով նախարար Օմար Չելիկը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ, պարզապես, իրականացվում են անվտանգության ստուգումներ: «Ներկա պահին ես Ադանայում եմ: Մենք անվտանգության ընդհանուր ստուգումներ ենք իրականացնում: Ամեն ինչ կարգին է»,-ասվում է Օմար Չելիկի Twitter-յան գրառման մեջ:
Նշենք, որ «Ինջիրլիք»-ի բազան օգտագործվում է և՛ թուրքական, և՛ ամերիկյան զորքերի կողմից: Ինչպես նաև, այդ բազան հանդիսանում է միջուկային մարտագլխիկների պահման վայր, որոնց հստակ թիվը հայտնի չէ: