Թուրքիայում կփակվեն բոլոր զինվորական ուսումնարանները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո կփակվեն բոլոր զինվորական ուսումնարանները: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը:
Փակված զինվորական ուսումնարանների հիման վրա կստեղծվի պաշտպանության համալսարան: Համապատասխան որոշումը կհրապարակվի հուլիսի 31-ին` Թուրքիայի կառավարության պաշտոնաթերթում:
Նշենք, որ Թուրքիայում 758 զինվորական է ազատվել, որոնք ձերբակալվել էին ռազմական հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով: