Թուրքիայի հարավ-արևելքում զինվորականների և Քրդական բանվորական կուսակցության միջև բախումներ են տեղի ունեցել
Թուրք զինվորականները երկրի հարավ-արևելքում Քրդական բանվորական կուսակցության հետ տեղի ունեցած բախման արդյունքում վերացրել են 35 անդամի: Այս մասին հայտնել է Рейтер-ը` հղում տալով զինվորականներին:
Հայտնի է, որ քրդերը փորձել են հարձակվել Հաքքարի նահանգում գտնվող բազայի վրա: Բախումների արդյունքում մահացել է 8 մարդ, թուրք զինվորականներ և ևս 25-ը վիրավորվել են:
Հիշեցնենք, որ Քրդական բանվորական կուսակցության գործունեությունը արգելվում է երկրում: