Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք»-ի գաղտնիքը
«Խորհրդավոր ընթրիք» որմնանկարում Հիսուսի կերպարում հանդես է եկել մի մարդ, ում դա Վինչին ընտրել էր եկեղեցական երգչախմբից: Վերջինս գրավել էր նրան իր անչափ բարի դեմքով: Սակայն նկարը բավականին երկար ժամանակ (շուրջ 40 տարի) անավարտ էր մնացել. Դա Վինչին չէր գտնում Հուդայի բնորդին:
Օրերից մի օր նա փողոցում տեսնում է մի հարբեցողի, ում դեմքը համապատասխանում էր մտահղացմանը: Բերելով նրան եկեղեցի՝ որքան է զարմանում նկարիչը, երբ պարզում է, որ հարբեցողն այն նույն մարդն է երգչախմբից, որին ինքը ժամանակին նմանեցրել էր Քրիստոսին: