Էրդողանն ԱՄՆ ԶՈւ-ի հրամանատարին մեղադրել է ապստամբներին աջակցելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելի հայտարարությունը՝ ապստամբությունից հետո թուրք զինվորականների ձերբակալությունների առթիվ: Այս մասին գրում է Lenta.ru-ն` հղում տալով վկայակոչելով թուրքական The Hürriyet Daily News պարբերականին և Էրդողանի՝ հուլիսի 29-ին կատարած հայտարարությանը:
«Ամերիկացի գեներալն աջակցում է ապստամբներին: Նման հայտարարություն անելով` նա մատնել է իրեն: Իսկ արդյո՞ք դա ձեր գործն է, ո՞վ եք դուք ընդհանրապես: Պետական հեղաշրջման փորձը կանխած է: Երկրին շնորհակալություն հայտնելու փոխարեն դուք պաշտպանում եք նրանց: Գլխավոր ապստամբը գտնվում է ձեր երկրում»,-ցիտում է պարբերականն Էրդողանի խոսքը: