Ստամբուլում 17 լրագրող է ձերբակալվել
Ստամբուլում 17 լրագրող են ձերբակալել Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դատախազությունը հայտնել է, որ ձերբակալվածներից 4-ին բաց են թողել:
Իսլամիստ ընդդիմիադիր առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ով այժմ ապրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում, Անկարայի կարծիքով հանդիսանում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացնողների կազմակերպիչը: