Ադրբեջանում փակել են հեռուստաալիքը Գյուլենի հետ հարցազրույցի պատճառով
Ադրբեջանում փակել են հեռուստաալիքը, որը նախատեսում էր եթեր հեռարձակել Թուրքիայում ընդդիմադիր հոգևոր գործիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույցը, ում թուրքական իշխանությունները համարում են երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել «ANS» հեռուստաալիքի լիցենզիան ազգային հեռուսահեռարձակող խորհրդի հայցի հիման վրա: Ըստ օրենքի, երկրի իշխանությունները կարող են փակել ԶԼՄ-ն ծայրահեղականության կամ էթնիկ հատկանիշներով խտրականության քարոզչության պատճառով:
Ըստ խորհրդի հայտարարությանը, հեռուստաալիքը ուներ մի դիրքորոշում, որը հակասում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությանը:
Հեռուստաալիքի ներկայացուցիչները հայտարարել են, որ բողոքարկելու են վճիռը: