Թուրքիան ավելի արդյունավետ կպայքարի «ԻՊ»-ի դեմ` բանակի մաքրումից հետո. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ երկրի բանակն ավելի արդյունավետ կպայքարի «Իսլամական պետության» զինյաների դեմ` զորքերում տեղի ունեցած մաքրումներից հետո: Այս մասին հայտնել է Рейтер-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական բանակից հեռացվել է 1684 սպա` հեղաշրջման փորձից հետո, այդ թվում՝ 149 գեներալ, ծովակալ, և 1099 գնդապետ:
Նշենք, որ վերջին տվյալներով՝ հեղաշրջման փորձի արդյունքում մահացել է Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված՝ ապստամբներին, իսկ ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել է: