Ես չեմ անհանգստանում, որ ինձ կհանձնեն Թուրքիային. Գյուլեն
Ֆեթհուլլաահ Գյուլենը, ում մեղադրում են Թուրքիայի հեղաշրջումը կազմակերպելու մեջ, չի վախենում իրեն՝ Թուրքիային հանձնելուց: Այս մասին հայտնել է Ria.ru-ն:
«Մինչև այժմ ԱՄՆ-ի ղեկավարությունը չի հաստատել, որ ստացել է ինձ հանձնելու պաշտոնական դիմում: Ակնհայտ է, որ խոսքը քաղաքականապես մոտիվացված պահանջի մասին է: Ես շատ անգամ եմ քննադատել պետական հեղաշրջումները և վստահ եմ, որ այդ մասին կասեն նաև փաստերը: ԱՄՆ-ի ղեկավարության ներկայացուցիչները պարզ հայտնել են, որ կշարժվեն օրենքով: Ես չեմ անհանգստանում և կհամագործակցեմ ամերիկյան իշխանությունների հետ»,- հայտնել է Գյուլենը:
Հարցազրույցի ժամանակ Գյուլենը կրկին քննադատել է Էրդողանին «կախարդերին հետապնդելու» համար` նշելով, որ պետության ղեկավարը թունավորված է իշխանությամբ: