Ջենիֆեր Էնիսթոնը ցավակցում է Անջելինա Ջոլիին
Հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնն 8 տարի առաջ շատ ծանր տարավ նախկին ամուսնուց' Բրեդ Փիթից բաժանումը: Շատերը պնդում էին, որ նա մեղադրել է Անջելինա Ջոլիին և քիչ է մնացել նույնիսկ անիծեր նրան: Այժմ նա պատրաստվում է իր ամուսնության արարողությանը:
Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին հեռացրել էր իր կրծքերը, քանի որ կար քաղցկեղի վտանգ: Այդ փաստի վերաբերյալ Ջենիֆեր Էնիսթոնն արտահայտել է իր կարծիքը. «Սկզբում ես դժվարությամբ հավատացի այդ լուրերին, բայց ես սկսեցի հպարտանալ Ջոլիի քաջ քայլով: Իմ կարծիքով' նա ապացուցեց, որ իսկապես սիրում է Փիթին, երեխաներին և իր ընտանիքը»,- ասել է Ջենիֆեր Էնիսթոնը:
Էնիսթոնը լավ ծանոթ է այդ հիվանդությանը, քանի որ նրա լավագույն ընկերուհիները ևս պայքարել են այդ չարաբաստիկ հիվանդության դեմ:
«Այժմ մեր թշնամության մասին խոսելը ես համարում եմ ոչ կոռեկտ»,- ասել է Էնիսթոնը: